Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի վերաբերյալ
 Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի վերաբերյալ
09:20     22 04 2024    
Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը կարևոր ներդրում է խաղաղ գործընթացում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) X-ի էջում զետեղված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պաշտոնական Անկարան դրական է գնահատում համաձայնագրի արդյունքները, այդ թվում՝ Ադրբեջանին չորս գյուղերի վերադարձը։

Ընդգծվում է նաև, որ Թուրքիան ողջունում է երկու երկրների միջև բանակցությունների շարունակությունը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս