Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իտալիայի միջև բազմավեկտոր ռազմավարական գործընկերությունից բխող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակը։
Ջեյհուն Բայրամովն իր զրուցակցին տեղեկացրել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) նախապատրաստման մասին, որն այս տարի կանցկացվի Ադրբեջանում։
Խոսելով հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և իրողությունների, օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել իտալական կողմին այս հարցում Իտալիայի որդեգրած արդար դիրքորոշման համար: