Կրեմլը՝ Ալիևի և Պուտինի հանդիպման մասին
  Կրեմլը՝ Ալիևի և Պուտինի հանդիպման մասին
18:38     19 04 2024    
Երկուշաբթի՝ ապրիլի 22-ին, Մոսկվայում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով Ռուսաստանում կգտնվի աշխատանքային այցով, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նախատեսվում է քննարկում ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերի, ինչպես նաև կարծիքների հանգամանալից փոխանակում՝ տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ:

Բայկալ-Ամուրյան մայրուղու շինարարության մեկնարկի 50-ամյակի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն ԲԱՄ-ի վետերանների և երկաթուղային ոլորտի աշխատակիցների հետ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, անմիջականորեն վերահսկել է երկաթուղային մայրուղու կառուցման հետ կապված հարցերը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։


Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Պուտին  


Լրահոս