Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Աղդամում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին՝ սակրավորներին վկայականների հանձնման արարողությանը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը համերաշխ է Ադրբեջանի հետ՝ տարածքների ամբողջական ականազերծման նպատակին հասնելու հարցում։
«Բոլորը գիտեն, որ այստեղ [Ղարաբաղում] տեղադրված ականները վտանգ են ներկայացնում տարածաշրջանի կյանքի և բարգավաճման համար։ Միացյալ Նահանգները հավատարիմ է ամբողջ աշխարհում այդ սպառնալիքների նվազեցմանը: 1993 թվականից ի վեր Միացյալ Նահանգները 4,7 միլիարդ դոլարի ներդրում են կատարել ավելի քան 100 երկրներում: Այս ջանքերի շրջանակում Միացյալ Նահանգները մոտավորապես 38 միլիոն դոլար են հատկացրել Ադրբեջանին՝ ականազերծման գործողությունների համար»,- ասել է Լիբին։
Դեսպանն իր հարգանքն է հայտնել ադրբեջանցի սակրավորներին, ովքեր ավարտել են վերապատրաստումը և շուտով կսկսեն ականազերծման աշխատանքները. «Հատկապես ուրախ եմ նոր սակրավորների թվում կանանց տեսնելու համար: Կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը նշանակում է՝ երկրի ողջ աշխատուժի աշխատանքի տեղավորում և նրանց տաղանդի օգտագործումը՝ ցանկացած մարտահրավերի դեմ պայքարի լավագույն միջոցն է: Ձեր աշխատանքը կնպաստի՝ վերաբնակների ավելի արագ և անվտանգ վերադարձին իրենց տներ»:
Zinvor.info