Բաքուն երկինք է բարձրացել գրոհային ինքնաթիռներ
  Բաքուն երկինք է բարձրացել գրոհային ինքնաթիռներ
16:57     18 04 2024    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2024 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի ավիացիոն միջոցները ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, նախ անձնակազմը ծանոթացել է անվտանգության կանոններին։ Ռազմական օդաչուների առողջական վիճակը ստուգելուց հետո իրականացվել են գործնական թռիչքներ։

Ըստ սցենարի՝ օդաչուները կատարել են թռիչքի և վայրէջքի առաջադրանքներ Սու-25ՄԼ և Սու-25 ինքնաթիռներով, ինչպես նաև կատարել են բարդ պիլոտաժային և մարտական մանևրներ տարբեր բարձրություններում։

Ռազմական օդաչուների մարտական պատրաստության բարելավման նպատակով իրականացված ուսումնավարժական թռիչքների ընթացքում հանձնարարված առաջադրանքների կատարվել են բարձր պրոֆեսիոնալիզմով։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս