Աղդամի թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնը կդադարեցնի իր աշխատանքը
 Աղդամի թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնը կդադարեցնի իր աշխատանքը
16:55     18 04 2024    
Աղդամի թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը կդադարեցնի իր աշխատանքը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից։

«Ռուսաստանի և Ադրբեջանի հետ համակարգված՝ շարունակվում է Թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեության դադարեցման գործընթացը, որը ստեղծվել էր 2021 թվականի հունվարի 30-ին Աղդամ քաղաքում Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված հուշագրի հիման վրա՝ վերահսկելու հրադադարի պահպանման ռեժիմը Ղարաբաղի շրջանում»,- ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդամի   Թուրքիա   Ռուսաստան  


Լրահոս