Նախչըվանում ՌՕՈՒ-ն և ՀՕՊ ուժերը բերվել են մարտական պատրաստության վիճակի
  Նախչըվանում ՌՕՈՒ-ն և ՀՕՊ ուժերը բերվել են մարտական պատրաստության վիճակի
17:11     17 04 2024    
Առանձին համազորային բանակում անցկացվել են մարտավարական հատուկ վարժանքներ՝ Ռազմաօդային ուժերի ներգրավմամբ:

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են պաշտպանության նախարարությունից, բանակի ավիացիայի և հակաօդային պաշտպանության զորամիավորումներն ու զորամասերը բերվել են մարտական պատրաստության վիճակի և դուրս բերվել նշանակման վայրեր։ Մի-17 տրանսպորտային և մարտական ուղղաթիռների թռիչքային անձնակազմերը տարբեր մանևրներ են կատարել բազմաստիճան և բազմաֆունկցիոնալ ՀՕՊ համակարգերից խուսափելու համար։

Զորավարժություններին ներգրավված հետախուզական և թիրախային նշանակման կայաններն իրականացրել են օդային տարածքի շարունակական հետախուզում, կայանի տվյալները վերլուծվել, մշակվել և փոխանցվել են հրամանատարական և կառավարման կետերին, ինչպես նաև փոխգործակցող ստորաբաժանումներին:


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Նախչըվան   ՌՕՈՒ  


Լրահոս