Հաջիևը՝ Ադրբեջանից ռուս խաղաղապահների դուրսբերման մանրամասների մասին
 Հաջիևը՝ Ադրբեջանից ռուս խաղաղապահների դուրսբերման մանրամասների մասին
15:12     17 04 2024    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը պատասխանել է «Ազերթաջ»-ի հարցին՝ կապված Ադրբեջանի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տարածված տեղեկատվության հետ։

Zinvor.info-ն փոխանցմամբ՝ Հիքմեթ Հաջիևն ասել է. «Երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության հիման վրա Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մեր երկրի տարածքից վաղաժամկետ դուրսբերման մասին։ Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս