Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, մեկնաբանելով այս մասին՝ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն ընդգծել է, որ հակաադրբեջանական քայլերը, որոնք Ֆրանսիան ձեռնարկում է 2020 թվականի Հայրենական պատերազմից հետո, չնայած նրան, որ շուրջ 25 տարի եղել է միջնորդ, ակնհայտ և հայտնի են բոլորին։
«Չնայած ֆրանսիական կողմը մեղադրել է Ադրբեջանին միակողմանի գործողությունների մեջ, սակայն մեր երկրի քայլերը և մեր կողմից արված պաշտոնական հայտարարությունները բացառապես ի պատասխան են Ֆրանսիայի ապակառուցողական գործունեության։ Չնայած Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավին՝ մենք միշտ բաց ենք եղել երկխոսության համար։ Ֆրանսիան իր գործողություններով վերջին երեքուկես տարիների ընթացքում լրջորեն կասկածի տակ է դրել՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և հրահրել իրավիճակի սրումը»,- ասել է Այխան Հաջիզադեն։