Վուչիչը Ալիևից աջակցություն է խնդրել
 Վուչիչը Ալիևից աջակցություն է խնդրել
11:39     17 04 2024    
Ապրիլի 16-ին Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին, հայտնել վերջին շրջանում Սերբիայի նկատմամբ կիրառվող ճնշումների մասին և խնդրել բարեկամ ադրբեջանական ժողովրդի աջակցությունը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով։

Նշելով, որ Ադրբեջանը և Սերբիան միշտ աջակցել են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այս դիրքորոշումը կշարունակվի նաև ապագայում։ Այս համատեքստում նշվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների հաջող համագործակցությունը։

Մեր պետության ղեկավարը Սերբիայի նախագահին հրավիրել է՝ Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին։

Ալեքսանդր Վուչիչը երախտագիտությամբ ընդունել է հրավերը։

Զրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել, որ Ադրբեջանի և Սերբիայի միջև հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերության բնույթ, և նշվել է բարձր մակարդակի փոխայցելությունների նշանակությունը՝ մեր երկրների միջև կապերի զարգացման գործում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Վուչիչ   Ալիև