Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ապրիլի 16-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շիրվանի ոռոգման ջրանցքի հիմնարկեքի արարողությանը։
«Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում մենք լայնածավալ աշխատանք ենք տանում, որն աշխարհում նմանը չունի։ Եվ բնակելի շենքերը, ենթակառուցվածքային նախագծերը, ոռոգման նախագծերը, երկաթուղիները, թունելները, օդանավակայանները՝ ընդամենը երեք տարվա ընթացքում կատարված աշխատանքը ցույց է տալիս մեր պետության, մեր կառավարության ուժը և մեր պետության կամքը։ Իմ նշած բոլոր նախագծերը կիրականացվեն»,- նշել է պետության ղեկավարը։
Zinvor.info