Նախագահ. Ղարաբաղում և Զանգեզուրում մեր աշխատանքը ծավալային առումով աշխարհում նմանը չունի
  Նախագահ.  Ղարաբաղում և Զանգեզուրում մեր աշխատանքը ծավալային առումով աշխարհում նմանը չունի
16:45     16 04 2024    
Ադրբեջանը ուժեղ պետություն է, մի պետություն, որն ապավինում է սեփական ուժերին ու հնարավորություններին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ապրիլի 16-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շիրվանի ոռոգման ջրանցքի հիմնարկեքի արարողությանը։

«Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում մենք լայնածավալ աշխատանք ենք տանում, որն աշխարհում նմանը չունի։ Եվ բնակելի շենքերը, ենթակառուցվածքային նախագծերը, ոռոգման նախագծերը, երկաթուղիները, թունելները, օդանավակայանները՝ ընդամենը երեք տարվա ընթացքում կատարված աշխատանքը ցույց է տալիս մեր պետության, մեր կառավարության ուժը և մեր պետության կամքը։ Իմ նշած բոլոր նախագծերը կիրականացվեն»,- նշել է պետության ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Զանգեզուր