Ալիևը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի հողերում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մասին
 Ալիևը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի հողերում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մասին
15:26     16 04 2024    
Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի հողերում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման արդյունքում լայն տարածում կստանան ինչպես հացահատիկային բույսերի մշակումը, այնպես էլ պտղաբուծությունը, բոստանաբուծությունը, խաղողագործությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ապրիլի 16-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շիրվանի ոռոգման ջրանցքի հիմնարկեքի արարողության ժամանակ։

Ընդգծելով, որ այդ տարածքները Ադրբեջանի ամենագեղեցիկ վայրերից են, պետության ղեկավարը նշել է. «Գյուղատնտեսության համար պիտանի հողերի, ջրային ռեսուրսների՝ գետերի, աղբյուրների, արոտավայրերի առկայությունը հսկայական հնարավորություններ է ստեղծում ինչպես անասնաբուծության, այնպես էլ բուսաբուծության համար։ Մենք համակարգված ամեն ինչ անում ենք առավելագույն բերքաբերություն ապահովելու, ամեն թիզ հողից առավելագույն օգուտ քաղելու համար և հասնելու ենք մեր նպատակին»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Արևելյան-Զանգեզուր