Բայրամովը Դաչիչի հետ քննարկել է ռազմավարական գործընկերությունը
 Բայրամովը Դաչիչի հետ քննարկել է ռազմավարական գործընկերությունը
11:46     16 04 2024    
Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել՝ Սերբիայի առաջին փոխվարչապետ Իվիցա Դաչիչի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տարածվել ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են՝ Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմավարական գործընկերության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հարցեր։

Կողմերը ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում օգտակար փոխգործակցությունը, տնտեսական և մշակութային համագործակցությունը, ներառյալ համագործակցությունը էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, հումանիտար, կրթական, զբոսաշրջության, այլընտրանքային էներգետիկայի և այլ ոլորտներում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Դաչիչ