ANAMA-ն և գյուղատնտեսության նախարարությունը ֆերմերների համար ականային անվտանգության թրենինգներ են անցկացնում
Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով գյուղատնտեսության նախարարությանը։
Ակնկալվում է, որ թրենինգներին կմասնակցեն ավելի քան 4500 ֆերմերներ։ Թրենինգները կանցկացվեն Եվլախի շրջանում (ապրիլի 16-19), Գյանջայում (ապրիլի 22-25) և Սումգայիթում (ապրիլի 16):
Թրենինգների ընթացքում ANAMA-ի մասնագետները մանրամասն կպատմեն՝ ազատագրված տարածքներում բնակեցման կետերում վարքագծի կանոնների, չպայթած զինամթերքի և ականների հայտնաբերման, ականների և պայթուցիկ սարքերի վտանգների, դրանց պատճառած վնասվածքների, ինչպես նաև անծանոթ տարածքում վարքագծի կանոնների մասին։
Zinvor.info