Միրզիյոևն ու Բայրամովը քննարկել են ռազմավարական գործընկերության նոր ոլորտները
 Միրզիյոևն ու Բայրամովը քննարկել են ռազմավարական գործընկերության նոր ոլորտները
19:15     15 04 2024    
Ապրիլի 15-ին Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևն ընդունել է՝ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին, ով ժամանել է Ուզբեկստան՝ մասնակցելու «Կենտրոնական Ասիա- Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդ» ռազմավարական երկխոսության երկրորդ նախարարական հանդիպմանը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման սկզբում նախարարը Ուզբեկստանի ղեկավարին է փոխանցել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ողջույններն ու բարեմաղթանքները։

Այնուհետև քննարկվել են՝ ուզբեկա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և բազմակողմ համագործակցության հարաբերությունների հետագա ընդլայնման հարցեր։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել՝ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և փոխգործակցության 10 նոր ոլորտներում հեռանկարային նախագծերի պորտֆելի ձևավորմանը։

Գոհունակությամբ նշվել է, որ կանոնավոր և արդյունավետ շփումների շնորհիվ երկկողմ հարաբերությունները հասել են որակապես նոր մակարդակի և հագեցած են կոնկրետ բովանդակությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Միրզիյոև   Բայրամով  


Լրահոս