Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասիր Քենանին։
Նրա խոսքով, առաջին դրական քայլերն են արվել Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական գործունեությունը վերականգնելու համար, մասնավորապես, տեղի են ունեցել բանակցություններ արտգործնախարարների մակարդակով։
Նասիր Քենանին նշել է, որ վերջերս Թեհրան է ժամանել Ադրբեջանի դիվանագիտական պատվիրակությունը՝ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար։
«Իրանը և Ադրբեջանը միակարծիք են, որ քաղաքական համագործակցությունը պետք է զարգանա այլ ոլորտներում համագործակցությանը զուգահեռ», - ասել է մամուլի քարտուղարը։
Zinvor.info