Այդ մասին
Zinvor.info-յին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Ըստ տեղեկության, ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են անցկացվել, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է ընձեռնվել։
Նշվել է, որ ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, նման այցերի ընթացքում գնահատում է կալանավորների պահման պայմանները և նրանց հանդեպ վերաբերմունքը։ ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ապահովում անհատների համար՝ վերականգնելու կամ շարունակելու կապն իրենց ընտանիքների հետ: ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ այցերի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն կալանավորներին պահող կողմի հետ։
Zinvor.info