ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ձերբակալված ղարաբաղցի անջատականներին
 ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ձերբակալված ղարաբաղցի անջատականներին
16:12     15 04 2024    
Ապրիլին ԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ այցելել են հայազգի անձանց, որոնց մասին տեղեկացրել էր ադրբեջանական կողմը։

Այդ մասին Zinvor.info-յին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Ըստ տեղեկության, ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են անցկացվել, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է ընձեռնվել։

Նշվել է, որ ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, նման այցերի ընթացքում գնահատում է կալանավորների պահման պայմանները և նրանց հանդեպ վերաբերմունքը։ ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ապահովում անհատների համար՝ վերականգնելու կամ շարունակելու կապն իրենց ընտանիքների հետ: ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ այցերի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն կալանավորներին պահող կողմի հետ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԿԽՄԿ   Ադրբեջան