Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար
 Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար
14:07     15 04 2024    
Ղազախստանը ողջունում է խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի և Հայաստանի ցանկությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ապրիլի 15-ին Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է՝ Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը։

«Ղազախստանը պատրաստ է հնարավորինս աջակցել և հարթակ առաջարկել բանակցությունների համար։ Մեր հիմնական նպատակն է՝ մերձեցնել մեր բարեկամ երկրներին և ճանապարհ բացել անխախտ բարեկամական հարաբերությունների, խաղաղության և կայուն զարգացման համար»,- ասել է Տոկաևը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս