Զաքիր Հասանովը պաշտոնական այց է կատարել Հորդանան
 Զաքիր Հասանովը պաշտոնական այց է կատարել Հորդանան
09:40     15 04 2024    
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով ժամանել է Հորդանան։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։

Այցի շրջանակներում Զ.Հասանովը հանդիպել է Հորդանանի զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Յուսիֆ Ահմեդ ալ-Հնայիթիի հետ։ Ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկվել են՝ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հանդիպման ավարտին ստորագրվել է պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Հորդանան