Ադրբեջանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
09:09     15 04 2024    
Ադրբեջանը խորապես մտահոգված է Իրանի և Իսրայելի միջև աճող լարվածությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության X սոցիալական ցանցի էջում հայտարարության մեջ։

«Ադրբեջանը խորապես մտահոգված է Իրանի և Իսրայելի միջև աճող լարվածությամբ։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել վտանգավոր էսկալացիայից, որը կարող է էլ ավելի ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ   Իրան   Իսրայել  


Լրահոս