Բաքուն և Մինսկը կշարունակեն փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպություններում
 Բաքուն և Մինսկը կշարունակեն փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպություններում
09:57     13 04 2024    
Բելառուսը և Ադրբեջանը հաստատել են՝ երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը իրենց նպատակադրվածությունը։

Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասված է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ՝ Ադրբեջանի և Բելառուսի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Ալեյնիկի հանդիպման արդյունքներով։

Նախարարները վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև 2024 թվականի փետրվարին ստորագրված ճանապարհային քարտեզը՝ նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրի զարգացմանը, ասվում է հայտարարության մեջ։

«Փաստաթուղթը նախատեսում է ավելի քան 60 կոնկրետ միջոցառումներ՝ ուղղված տնտեսական համագործակցության արդիական ուղղությունների զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ առևտրի ծավալների ավելացմանը», - նշել են ԱԳՆ-ում։

Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև՝ քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում բելառուսա-ադրբեջանական համագործակցության, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Մինսկ  


Լրահոս