Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Համայնքի հայտարարության մեջ ասվում է.
«Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) դեսպան Քրիստինա Քուինը բարձրացրել է Ադրբեջանից հեռացած հայերի անվտանգ վերադարձի հարցը և ասել, որ այդ հարցը փակված չէ։ Վերադարձի իրավունքի մասին խոսելիս դեսպանը նախ պետք է իր կարծիքը հայտնի՝ այն երկրում այս ոլորտում իրավիճակի մասին, որտեղ նա հավատարմագրված է։ Հետաքրքիր է, թե ինչու դեսպան Քուինը ոչ մի անգամ չի խոսել Հայաստանից ադրբեջանցիների վտարման, նրանց մշակութային ժառանգության ոչնչացման և Հայաստանի կողմից նրանց վերադարձի իրավունք չտրամադրելու մասին։
Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը՝ վերջ տալ Հայաստանից վտարված ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ և կրոնական խտրականությանը և աջակցել նրանց խաղաղ, արժանապատիվ և անվտանգ վերադարձին»։