Տոյվո Կլաար. Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար շատ ժամանակ չի պահանջվի
  Տոյվո Կլաար.  Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար շատ ժամանակ չի պահանջվի
09:23     12 04 2024    
Եվրամիությունը (ԵՄ) նախատեսում է սերտորեն աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում շուտափույթ արդյունքի հասնելու համար։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Մենք ցանկանում ենք այս ուղղությամբ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին՝ դրական արդյունքի հասնելու համար։ Չեմ կարծում, որ այդքան ժամանակ կպահանջվի, եթե երկու կողմից էլ լինի քաղաքական հանձնառություն»,- նշել է նա։

Կլաարն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին։
Zinvor.info

Հեշթեգներ. Տոյվո-Կլաար  


Լրահոս