Ժապարովն ընդունել է Բայրամովին
 Ժապարովն ընդունել է Բայրամովին
17:41     09 04 2024    
Ղրղզստանի նախագահ Սադըր Ժապարովն ընդունել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպմանը նշվել է, որ մեր երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը նպաստում է՝ երկկողմ հաջող համագործակցությանը առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային, կրթական և այլ ոլորտներում։ Ընդգծվել է, որ Միջին միջանցքի տարանցիկ հնարավորությունների օգտագործումը Կենտրոնական Ասիայի երկրների, այդ թվում՝ Ղրղզստանի կողմից, կծառայի տնտեսական համագործակցության ամրապնդմանը։ Նշվել է միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի, Թուրքական պետությունների և Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում համակարգված գործունեության և փոխադարձ աջակցության շարունակականության կարևորությունը։

Ջեյհուն Բայրամովն ասել է, որ այս տարի Ադրբեջանը կհյուրընկալի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը, որի շրջանակներում մեր երկրի և Ղրղզստանի միջև ակտիվ համագործակցության լրացուցիչ հնարավորություն կստեղծվի։

Սադըր Ժապարովը նշել է, որ Ադրբեջանը և Ղրղզստանը վերջին տարիներին խորացրել են միջպետական հարաբերությունները և գոհունակություն է հայտնել Միջպետական խորհրդի գործունեությունից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ժապարով   Բայրամով  


Լրահոս