Բայրամովն ու Կուլուբաևը քննարկել են COP29-ի նախապատրաստական աշխատանքները
Բայրամովն ու Կուլուբաևը քննարկել են COP29-ի նախապատրաստական աշխատանքները
11:44     09 04 2024    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը ընդլայնված կազմով հանդիպում են անցկացրել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի X-ի պաշտոնական էջին, քննարկումների ընթացքում շոշափվել են Ադրբեջանի և Ղրղզստանի միջև ռազմավարական գործընկերության, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա ամրապնդման հարցեր։

Բացի այդ, նախարարները մտքեր են փոխանակել նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) նախապատրաստման վերաբերյալ, ինչպես նաև կենտրոնացել են հետհակամարտային խաղաղության և վերականգնման ջանքերի վրա:
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Կուլուբաև   COP29  


Լրահոս