Պետդեպ. ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը հեշտացնելու գործում
  Պետդեպ.  ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը հեշտացնելու գործում
11:16     09 04 2024    
«Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը հեշտացնելու գործում»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա հայտարարել է, որ այս հարցի լուծման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ։

«Չեմ ուզում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ ասել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Երբ պետքարտուղարը շփվեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հասկացնել տվեց, որ պետք է երկխոսություն լինի նրանց միջև։ Մենք ուրախ ենք ցանկացած դեր խաղալ այս երկխոսության դյուրացման գործում և կշարունակենք դա անել», – հավելել է Միլլերը:
Zinvor.info

Հեշթեգներ. Պետդեպ   ԱՄՆ  


Լրահոս