Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության վերլուծության և ռազմավարական հետազոտությունների բաժնի ղեկավար Մահուր Գասըմովը՝ ելույթ ունենալով «BRICS-ի տեղը Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ» թեմայով՝ «Ադրբեջանը և BRICS-ը. հնարավորություններ և հեռանկարներ» միջոցառմանը:
Նա նշել է, որ Ադրբեջանը արտաքին աշխարհի հետ հարաբերությունները կառուցում է՝ տարածքային ամբողջականության հարգման և ընդհանրապես փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա։
«Ադրբեջանն իր ավանդն է ներդնում համաշխարհային անվտանգության և խաղաղության ապահովման գործում։ Եթե նկատի ունենանք մեր արտաքին քաղաքականության մարդասիրական չափումը, ապա վերջին մեկ-երկու տարում անցկացված միջոցառումները մեծ նշանակություն ունեն։ Մենք մարդասիրական օգնություն ենք ցուցաբերել ավելի քան 30 երկրների։ Այսօր մենք ակտիվորեն մասնակցում ենք կլիմայի փոփոխության դեմ պայքարին»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Zinvor.info