Հայաստանի պետական պարտքն աճում է ռեկորդային տեմպերով. ԶԼՄ-ներ
 Հայաստանի պետական պարտքն աճում է ռեկորդային տեմպերով.  ԶԼՄ-ներ
12:04     08 04 2024    
«Հայաստանի կառավարությունը չի դադարում մեծ տեմպերով ավելացնել պետական պարտքը։ Երկու ամսում ավելի քան 100 մլն դոլարով կառավարության պարտքն ավելացրել են»։

Zinvor.info-ն փոխանցմամբ՝ այս մասին գրում է «168 ժամ»-ը:

«Մի կողմից՝ ասում են, թե բյուջեն փողի խնդիր չունի, մյուս կողմից՝ պարտքեր են վերցնում։ Վերցնելուց էլ գոնե կարողանային ժամանակին ծախսել։ Դա էլ չեն կարողանում անել ու ստիպված հարկատուներից հավաքած գումարների հաշվին, փոխարենը ծրագրեր իրականացնեն, սոցիալական խնդիրներ լուծեն, տուգանքներ են վճարում՝ վարկային միջոցները ժամանակին չիրացնելու, պայմանագրերով նախատեսված ժամանակացույցերը խախտելու համար։

Իրենց վատ աշխատանքի, անկարողության պատճառով պետությանը կրկնակի է տուժում՝ հսկայական տոկոսներ են տալիս, չհաշված տույժերը։ Պետական բյուջեի գումարների 10-11 տոկոսը տալիս են միայն վարկերի տոկոսագումարները փակելու համար։ Տարեկան առնվազն 500-600 մլն դոլար։ Այս տարի ավելի շատ կտան», - գրում է թերթը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան