Մարտունակություն, պատրաստություն և կարգապահություն. զորամասերն ամփոփել են առաջին եռամսյակի արդյունքները
 Մարտունակություն, պատրաստություն և կարգապահություն. զորամասերն ամփոփել են առաջին եռամսյակի արդյունքները
10:53     05 04 2024    
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2024 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ առաջին եռամսյակի արդյունքներով զորամասերում անցկացվել են ամփոփիչ նիստեր:

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են պաշտպանության նախարարությունից, նախ մեկ րոպե լռությամբ հարգել են ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և հանուն հայրենիքի անկախության և տարածքային ամբողջականության իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը, հնչել է Ադրբեջանի Հանրապետության պետական օրհներգը:

Նիստերի ընթացքում զեկույցներ են հնչել այս տարվա առաջին եռամսյակում մարտական պատրաստության բարձրացման, զորամասերում ծառայության և մարտական գործունեության կազմակերպման և առաջադրանքների կատարման մասին, լայնորեն վերլուծվել են մարտական պատրաստության, նյութատեխնիկական ապահովման և զինվորական կարգապահության վիճակը:

Նիստի մասնակիցներին ներկայացվել են ԱՀ նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՀ  


Լրահոս