Ալիևը՝ Բլինքենին. Ադրբեջանի ներքին գործերին միջամտությունը բացարձակապես անընդունելի է
  Ալիևը՝ Բլինքենին.  Ադրբեջանի ներքին գործերին միջամտությունը բացարձակապես անընդունելի է
17:22     04 04 2024    
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի առնչությամբ ամերիկյան կողմի երեկ արված հայտարարության մեջ նշվել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկված հարցերից մեկն էլ եղել է մարդու իրավունքները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, մեկնաբանելով այս հարցը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմում ասել են հետևյալը. «Այո, հեռախոսազրույցի ընթացքում բարձրացվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ այս հարցը։ Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մարդու իրավունքների պատրվակով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերը բացարձակապես անընդունելի են։ Մենք չենք ընդունում այս հարցում արևմտյան մի շարք երկրների կանխակալ հայտարարությունները՝ հիմնված երկակի ստանդարտների վրա։ Երկրի ղեկավարը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հիշեցրել է Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների, կալանավայրերում մահվան դեպքերի, այդ երկրում մարդու իրավունքների խախտումների մասին և նշել, որ արևմտյան երկրների լռությունն այս հարցում անհասկանալի է, և նման փաստերը երկակի չափանիշների վառ օրինակ են»:

Աշխատակազմում հավելել են, որ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում շոշափել է նաև այն հարցը, որ հայտնի լրագրող Ջուլիան Ասանժը երկար ժամանակ ենթարկվել է ֆիզիկական և հոգեկան խոշտանգումների հենց իր լրագրողական գործունեության համար. «Պետության ղեկավարն ասել է, որ մարդու իրավունքների խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն տեղական, այլև համաշխարհային համատեքստում»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բլինկեն  


Լրահոս