Գլխավոր դատախազ. Հայաստանը էկոհանցագործություններ է կատարել Ղարաբաղում
  Գլխավոր դատախազ.  Հայաստանը էկոհանցագործություններ է կատարել Ղարաբաղում
17:14     04 04 2024    
«Հայաստանը բնապահպանական հանցագործություններ է կատարել Ադրբեջանի օկուպացված տարածքներում»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը Մերձկասպյան երկրների գլխավոր դատախազությունների ղեկավարության հանդիպման ժամանակ, որը նվիրված էր «Բնապահպանական իրավախախտումները Կասպից ծովի ակվատորիայում. դատախազության ռազմավարությունը ծովային միջավայրի պաշտպանության համար» թեմային։

Նրա խոսքով, այս պահին ԱՀ գլխավոր դատախազության կողմից ստեղծված քննչական խումբը հետաքննություն է իրականացնում այդ հանցագործությունների վերաբերյալ։

«Միջազգային հանրությունը կտեղեկացվի այդ հանցագործությունների իրավական հետևանքների մասին, իրավական միջոցներ կձեռնարկվեն ազգային և միջազգային իրավական նորմերին և օրենքներին համապատասխան։

Դիմումներ են ուղարկվել նաև օտարերկրյա պետությունների իրավապահ մարմիններին՝ այս հանցագործությունների հետաքննության հարցում փոխադարձ իրավական աջակցություն ցուցաբերելու համար։ Նրանց հետ ինտենսիվ շփումներ են պահպանվում։ Բոլոր փաստերը հավաքելուց հետո հետաքննության նյութերը կօգտագործվեն միջազգային ատյաններում»,- ընդգծել է Քյամրան Ալիևը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ղարաբաղ  


Լրահոս