Ըստ
Zinvor.info-ն՝ հանդիպմանը ելույթ ունենալով՝ նախագահ Իլհամ Ալիևն ասել է.
-Ձեր այցը շատ կարևոր է, և այսօր դեմառդեմ հանդիպման ժամանակ մենք մանրամասն քննարկեցինք բազմաթիվ հարցեր։ Մեր օրակարգը բավականին ընդարձակ է։ Այսօր մենք խոսեցինք քաղաքական, տնտեսական, ներդրումային, էներգետիկ և այլ ոլորտներում հնարավոր համագործակցության մասին։ Քննարկված բոլոր հարցերի շուրջ մեր տեսակետները համընկնում են։ Բնականաբար, Ձեր այցը շատ դրական ազդեցություն կունենա մեր հետագա համագործակցության վրա։ Մեր քաղաքական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն: Հուսով եմ, որ այցից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արդյունքում ապրանքաշրջանառության մեջ դրական դինամիկա կհայտնվի։ Այսօր մենք Ձեզ հետ մտքերի լայն փոխանակում ունեցանք էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ և կրկին տարաձայնություններ չկան։ Մենք պատրաստ ենք միասին աշխատել COP29-ի ուղղությամբ և շնորհակալություն ենք հայտնում Ձեզ աջակցության համար:
Այսօր մենք քննարկեցինք նաև կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները, և մեր բոլոր քննարկումները ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ մենք ունենք միասնական դիրքորոշում այս հարցում։
Zinvor.info