Ադրբեջանի ՌԾՈՒ-երը կհարմարեցվեն թուրքական մոդելին
 Ադրբեջանի ՌԾՈՒ-երը կհարմարեցվեն թուրքական մոդելին
10:18     04 04 2024    
Ընթացիկ տարվա ուսումնական պլանի համաձայն համաժողով է անցկացվում՝ նվիրված Ադրբեջանի ռազմածովային նավատորմի հնարավորությունների և կարողությունների զարգացմանը։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ 1-ին աստիճանի կապիտան Թեյմուր Մուրշուդովը պատմել է՝ ռազմածովային ուժերի, ինչպես նաև ադրբեջանական բանակի մյուս ստորաբաժանումների թուրքական մոդելին հարմարեցնելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։ Նշվել է, որ անցկացվող բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխանող հաստիբային կառուցվածք, անցկացնել տարբեր զորավարժություններ և դասընթացներ՝ զինծառայողների պրոֆեսիոնալիզմի հետագա բարձրացման նպատակով։

1-ին աստիճանի կապիտան Թ. Մուրշուդովն ընդգծել է, որ համաժողովի անցկացման հիմնական նպատակն է հանդիսանում՝՝ ռազմածովային նավատորմի արդիականացման և վերակառուցման աշխատանքների առավել էֆեկտիվ և արդյունավետ կազմակերպումը:

Նշվել է, որ համաժողովում նախատեսվում է քննարկել՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակը և տարածաշրջանային հակամարտությունները, ռազմածովային ուժերի անձնակազմի ծառայության կազմակերպումը, օպերատիվ և մարտական պատրաստությունը և այլ արդիական թեմաներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌԾՈՒ  


Լրահոս