Հայ զինծառայողը ծառայակցին դանակահարել է «Թուրքի թաղում»
 Հայ զինծառայողը ծառայակցին դանակահարել է «Թուրքի թաղում»
15:57     03 04 2024    
Հայաստանում պայմանագրային զինծառայողների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում են հայկական լրատվամիջոցները:

Ապրիլի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի «Թուրքի թաղ» կոչվող թաղամասում, Խորենացի փողոցի 2-րդ փակուղու հատման խաչմերուկում լուրջ միջադեպ է եղել։

Հայտնի է դարձել, որ վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ են։ Նրանք զորամասում կենցաղային հարցերի շուրջ վիճել են, որից հետո խոսակցությունը շարունակել են փողոցում ու վիճակը այն աստիճան է թեժացել, որ Ա.Մ.-ին դանակահարել են, որից հետո շտապ տեղափոխել են հիվանդանոց», - ասվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայ-զինծառայող   Հայաստան  


Լրահոս