ԱԳՆ. Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը՝ Ադրբեջանում ականային վտանգը վերացնելու համար
  ԱԳՆ.  Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը՝ Ադրբեջանում ականային վտանգը վերացնելու համար
13:52     03 04 2024    
Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը՝ Ադրբեջանում ականային վտանգը վերացնելու համար.

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի «X» սոցիալական ցանցի էջում։

«Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են սպառնալ Ադրբեջանում խաղաղ բնակիչների կյանքին։ Ապրիլի 2-ին ականի պայթյունի զոհ են դարձել Ադրբեջանի չորս խաղաղ քաղաքացիներ։ «Հայաստանի հրաժարումը ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց՝ խոչընդոտում է օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման լայնածավալ աշխատանքներին, ինչպես նաև նախկին հարկադիր վերաբնակների վերադարձին և խաթարում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերը», - ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս