Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ին, հանդիպմանը գոհունակություն է հայտնվել՝ Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների ներկա մակարդակից և ընդգծվել համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Հատկապես նշվել է, որ երկու երկրների և մեր ժողովուրդների միջև հարաբերությունները պատմական արմատներ ունեն և մշտապես զարգանում են միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, այդ թվում՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հիման վրա։
Ուկրաինական կողմն ընդգծել է՝ իր երկրի համար Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության կարևորությունը և շնորհակալություն հայտնել դրա համար։
Zinvor.info