Աղդամում ANAMA-ի աշխատակիցը պայթել է ականի վրա
 Աղդամում ANAMA-ի աշխատակիցը պայթել է ականի վրա
09:07     03 04 2024    
Ապրիլի 2-ին Աղդամի շրջանի օկուպացիայից ազատագրված Սարըջալը գյուղում՝ Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը պայթել է ականի վրա:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են Աղդամի շրջանային դատախազությունից։

Գործակալության աշխատակից, 1987 թվականին ծնված Ալիև Խայամ Գամբար օղլուն պայթել է ականի վրա՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու ժամանակ։

Խայամ Ալիևի վիճակը գնահատվում է բավարար:

Փաստի առթիվ Աղդամի շրջանային դատախազությունում հետաքննություն է անցկացվում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդամ   ANAMA  


Լրահոս