Բայրամովը՝ Գակոսոին. Ադրբեջանը շահագրգռված է աֆրիկյան երկրների հետ համագործակցության ընդլայնմամբ
  Բայրամովը՝ Գակոսոին.  Ադրբեջանը շահագրգռված է աֆրիկյան երկրների հետ համագործակցության ընդլայնմամբ
17:55     02 04 2024    
Ապրիլի 2-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Կոնգոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ժան Կլոդ Գակոսոյի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, նախ կայացել է Ջեյհուն Բայրամովի և Ժան-Կլոդ Գակոսոյի դեմ առ դեմ հանդիպումը, ապա շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) նախապատրաստական աշխատանքները, տարածաշրջանային իրավիճակը։ Նշվել է փոխայցելությունների և տարբեր ոլորտներում շփումների կարևորությունը, այդ թվում՝ նավթի և էներգետիկայի, բնական ռեսուրսների, պետական ծառայությունների հատվածում, կրթության, զբոսաշրջության, հումանիտար և այդ ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը։

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Չմիավորման շարժում կազմակերպությունում Ադրբեջանի նախագահության շրջանում աֆրիկյան երկրների հետ հարաբերությունները զարգացման նոր փուլ են մտել, ընդգծել է, որ Ադրբեջանը շահագրգռված է առկա համագործակցության ընդլայնմամբ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Գակոսո  


Լրահոս