Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, նախ կայացել է Ջեյհուն Բայրամովի և Ժան-Կլոդ Գակոսոյի դեմ առ դեմ հանդիպումը, ապա շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) նախապատրաստական աշխատանքները, տարածաշրջանային իրավիճակը։ Նշվել է փոխայցելությունների և տարբեր ոլորտներում շփումների կարևորությունը, այդ թվում՝ նավթի և էներգետիկայի, բնական ռեսուրսների, պետական ծառայությունների հատվածում, կրթության, զբոսաշրջության, հումանիտար և այդ ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Չմիավորման շարժում կազմակերպությունում Ադրբեջանի նախագահության շրջանում աֆրիկյան երկրների հետ հարաբերությունները զարգացման նոր փուլ են մտել, ընդգծել է, որ Ադրբեջանը շահագրգռված է առկա համագործակցության ընդլայնմամբ:
Zinvor.info