Քաղաքագետ Մաթևոսյան. Փաշինյանը օրինականացրել է ՆԱՏՕ-ի ներկայությունը Հայաստանում
  Քաղաքագետ Մաթևոսյան.  Փաշինյանը օրինականացրել է ՆԱՏՕ-ի ներկայությունը Հայաստանում
17:14     02 04 2024    
«Հայաստանը ԱՄՆ-ին և Եվրոպային համարում է իր հիմնական գործընկերները, բայց դա չի նշանակում արտաքին քաղաքականության շրջադարձ։ Այս մասին TN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Zinvor.info-ն փոխանցմամբ՝ այս մասին հայաստանյան ԶԼՄ-ներին ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը։

«Միրզոյանն իրականում ոչ մի նոր բան չի ասել, և նրա խոսքերը շատ առումներով տեղավորվում են տեղեկատվական քաղաքականության ընդհանուր հայեցակարգի մեջ, որը իշխանությունները երկար ժամանակ իրականացնում են երկրում՝ հերքել ակնհայտը:

ԵՄ առաքելությունը, համաձայն Հայաստանի խորհրդարանի կողմից 2024 թվականի մարտին վավերացված համաձայնագրի, ստացել է Հայաստանում բացարձակ անձեռնմխելիության կարգավիճակ: Մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ դրա կազմում արդեն ընդգրկված են նախկին զինվորականներ Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից, ինչը այդ առաքելությունը վերածել է Հայաստանում ՆԱՏՕ-ի ներկայությունը օրինականացնելու գործիքի: Իսկ մոսկովյան բանակցային հարթակը մեռած է (նույն Արարատ Միրզոյանը անցյալ տարվա ամառվանից հրաժարվում է Մոսկվա մեկնել՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունների համար, իսկ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Իգոր Խովաևին): Այլ կերպ ասած՝ իշխանություններն ասում էին մի բան, իսկ վերջնական արդյունքը բոլորովին այլ է։ Նույնը վերաբերում է այն հայտարարություններին, թե իբր Հայաստանի իշխանությունները չեն փոխում երկրի արտաքին քաղաքական վեկտորը»,- ասել է Մաթևոսյանը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Հայաստան  


Լրահոս