Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Աբրամ Փեյլին այցելել է Ադրբեջան
  Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Աբրամ Փեյլին այցելել է Ադրբեջան
11:54     02 04 2024    
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Աբրամ Փեյլին այցելել է Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այցի ընթացքում դիվանագետը հանդիպել է՝ ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանից դեսպան Ալի Ալիզադեի, ինչպես նաև Ադրբեջանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավար Մարկ Լիբիի և նրա իսրայելցի գործընկեր Ջորջ Դիկի հետ։

«Բաքվում արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել՝ Իրանի, պատժամիջոցների կիրառման և տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի և բանկային հատվածի ներկայացուցիչների հետ», - ասված է Իրանի հարցով հատուկ ներկայացուցչի հայտարարության մեջ:

Աբրամ Փեյլին Իսրայելի դեսպան Ջորջ Դիկի հետ քննարկել է նաև՝ Իրանի ռեժիմի «ապակայունացնող պահվածքը տարածաշրջանում»:

«Շատ հաճելի է լսել Իսրայելի և Ադրբեջանի միջև պատմամշակութային կապերի մասին»,- հավելել է դիվանագետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս