Պետդեպարտամենտ. Ադրբեջանա-հայկական սահմանին էսկալացիան չի համապատասխանում որևէ մեկի շահերին
  Պետդեպարտամենտ.  Ադրբեջանա-հայկական սահմանին էսկալացիան չի համապատասխանում որևէ մեկի շահերին
10:47     02 04 2024    
Ադրբեջանա-հայկական սահմանին էսկալացիան չի համապատասխանում որևէ մեկի շահերին.

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։

«Մենք զգուշացնում ենք և կշարունակենք զգուշացնել սահմանի երկայնքով ռազմական էսկալացիայի դեմ։ Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը՝ բանակցությունների սեղանն է։ Էսկալացիան ոչ մեկի շահերից չի բխում»,- ասել է նա։

Միլլերը հավելել է, որ չկան որևէ դիվանագիտական բանակցություններ, որոնց մասի հնարավոր կլինի հայտարարել։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս