2016 թվականի ապրիլի 2-ին, ի պատասխան Հայաստանի զինված ուժերի սադրանքներին՝ ադրբեջանական զինուժը սրընթաց հակահարձակմամբ ջախջախեց հակառակորդին, ազատագրեց Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Աղդերեի շրջանների ավելի քան 2000 հեկտար օկուպացված տարածքները։ Ապրիլյան քառօրյա մարտերում ադրբեջանական բանակը 23 տարի անց հաղթանակի բերկրանքը պարգևեց մեր ժողովրդին:
Ադրբեջանի ԶՈՒ հակահարձակողական գործողության նպատակն էր՝ կանխել շփման գծի մերձակա ադրբեջանական բնակավայրերին սպառնացող վտանգը։ Այսպիսով, 2016 թվականի մարտից՝ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները ինտենսիվացրին առաջնային գոտում գտնվող ադրբեջանական բնակավայրերի գնդակոծումը։
Լարվածությունը սրելու նպատակով հայկական ստորաբաժանումները հրետակոծում էին ինչպես մեր մարտական դիրքերը, այնպես էլ շփման գծի մերձակա բնակավայրերը: Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդը ինտենսիվ կրակի ենթարկեց ադրբեջանական դիրքերը, ինչպես նաև թիրախավորեց խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանական կողմը որոշեց ձեռնարկել համարժեք միջոցներ և հակառակորդին պատասխան հարվածներ հասցվեցին։ Ոչնչացվեցին հայկական բանակի կենդանի ուժն ու զինտեխնիկան։
Ապրիլյան իրադարձություններում ռազմաճակատի ամենալարված ուղղություններն էին Աղդերե-Թերթեր-Աղդամը և Ֆիզուլին։ Ապրիլի սկզբին ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կարճ ժամանակում դիպուկ հարվածներով շարքից հանեցին առաջնագծում և խոր թիկունքում տեղակայված հակառակորդի ուժերը: Հաջող գործողությունների արդյունքում օկուպացիայից ազատագրվեցին Թալիշ գյուղի շրջակա բարձունքները, որոնք սպառնում էին Նավթալան քաղաքին։
Միաժամանակ, Հորադիզ քաղաքը թշնամու վտանգից պաշտպանելու համար ազատագրվեց Լելեթեփե բարձունքը, որը հատուկ ռազմավարական նշանակություն ուներ, ինչը թույլ տվեց վերահսկողության տակ վերցնել ընդարձակ տարածք Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ։
Մեր բանակի վճռական հարվածների արդյունքում ոչնչացվեց հակառակորդի շուրջ 30 տանկ, 25-ից ավելի հրետանային կայանք և այլ զինտեխնիկա, ոչնչացվեց 320 զինծառայող, ավելի քան 500-ը վիրավորվեց։ Վերահսկողության տակ վերցվեց Աղդերե-Մատաղիս ավտոճանապարհը։
Ապրիլյան հաղթանակը դարձավ մեր մարտիկների մարտական ոգու, բանակի ու ժողովրդի միասնության մարմնավորումը։ Միջազգային հանրությունը հասկացավ, որ ռազմական ճանապարհով հնարավոր է ազատագրել օկուպացված տարածքները։
Zinvor.info