Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ռուսական լրատվամիջոցներին ասել է ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն։
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Երևանն իր հիմնական գործընկերներն է համարում ԱՄՆ-ին և Եվրոպային, սակայն դա չի նշանակում արտաքին քաղաքականության շրջադարձ։ Նա հավելել է, որ Հայաստանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, երկիրն արդեն համագործակցություն ունի կազմակերպության հետ։
«Առաջին ասպեկտն այն է, որ բոլոր այդ հայտարարություններն ու ձգտումները վաղ թե ուշ հասնելու են որոշակի կրիտիկական կետի, և դրանք արդեն տեղափոխվելու են գործողությունների հարթություն։ Այսինքն՝ այս դեպքում Հայաստանն այնուամենայնիվ պաշտոնապես դուրս կգա ՀԱՊԿ-ից, պաշտոնապես կմտնի ինչ-որ նոր գործընկերային ծրագրեր ՆԱՏՕ-ի կամ մեկ ուրիշի հետ... Սա դեռ նկատելի չէ, բայց ամեն օր սրա հավանականությունը մեծանում է»,- ասել է Բեզպալկոն։
Zinvor.info