Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական մանրադրամ․ Կարասին
 Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական մանրադրամ․  Կարասին
17:00     01 04 2024    
«Ռուսաստանը ուշադիր է Հայաստանի բոլոր հայտարարությունների նկատմամբ»: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը:

«Lenta.ru»-ի հետ զրույցում նա մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ գործընկերության վերաբերյալ։

«Ես կարծում եմ, որ Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական մանրադրամ Միացյալ Նահանգների և Արևմուտքի կողմից՝ բառի լայն իմաստով, Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում։ Դա շատ վտանգավոր է և կարող է, ի դեպ, շատ կոնկրետ վնաս հասցնել ոչ միայն Երևանի և Մոսկվայի կապերին, այլև տարածաշրջանային և համաշխարհային գործերում Հայաստանի ազդեցությանը, հեռանկարներին։ Դա չհասկանալը շատ վտանգավոր մոլորություն է», - հայտարարել է Կարասինը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս