Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով։
«Վերջին օրերին Հայաստանում ակտիվացել են ռևանշիստական ուժերը՝ Ադրբեջանին սպառնալով պատերազմով, մեր երկրի դեմ ագրեսիվ հռետորաբանությունը հասել է բարձր մակարդակի, ավելացել է սադրանքային տեղեկատվության քանակը՝ ծառայեցնելով տեղեկատվական տարածքում իրավիճակի սրմանը. նախապատրաստվել սադրանքի փորձերին.
Զգուշացնում ենք, որ Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի ցանկացած փորձ վճռականորեն կկանխվի ադրբեջանական բանակի կողմից։
Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ իրավիճակի սրման և ցանկացած հնարավոր սադրանքի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Հայաստանի և նրա հովանավորների վրա»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Zinvor.info