Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Պակիստանի Ազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ասել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը։
Նախարարը խոսել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների ստեղծման պատմության մասին և ընդգծել, որ Պակիստանն առաջին երկրներից է, որը ճանաչել է Ադրբեջանի անկախությունը։
«Անկախության տարիներին տարբեր ոլորտներում գործադրված ջանքերը Ադրբեջանի և Պակիստանի միջև ներկայիս հարաբերությունները բարձրացրել են ռազմավարական համագործակցության մակարդակի»,- հայտարարել է Մուստաֆաևը։