ՌԴ ԱԳՆ. 102-րդ ռազմակայանը Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքն է
  ՌԴ ԱԳՆ.  102-րդ ռազմակայանը Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքն է
19:26     29 03 2024    
Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի առկայությունը՝ հանրապետության ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով «Խորացնելով ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները. ավելի շատ Եվրոպա Հայաստանում. ավելի շատ Հայաստան Եվրոպայում»:

«Անվտանգության առաջարկները լիովին հակասում են ողջախոհությանը։ 102-րդ ՌՌԿ-ի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Վտանգավոր դեմագոգիա է այն միտքը, որ դրանց դուրսբերումը ինչ-որ կերպ կուժեղացնի հանրապետության ռազմական ներուժը։ Ստիպելով մեզ այսօր վերանայել գոյություն ունեցող անվտանգության համակարգը՝ Արևմուտքը դրա դիմաց կոնկրետ ոչինչ չի առաջարկում»,- հայտարարել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում։

Փաստաթուղթը պատրաստվել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ  


Լրահոս